
Թուրքիայում գտնվող Վան նահանգի Էդրեմիտ շրջանում տեղի քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժվել է հայերեն, քրդերեն և անգլերեն գրությամբ ցուցանակը, փոխանցում է քրդական ANFNews գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ցուցանակի փոխարեն այժմ նորն է տեղադրվել՝ միայն թուրքերեն լեզվով:
Էդրեմիտը Վան նահանգի ամենահայտնի տուրիստական վայրերից է: Այն գտնվում է Աղթամար կղզու հարևանությամբ: