Զանգակատուն գյուղում կախված են գտել 17-ամյա տղայի. ինչ է մանրամասնում գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Հայրը ննջասենյակում հայտնաբերել է 17-ամյա որդուն՝ ջեռուցման խողովակից կախված վիճակում:

Այս մասին ArmLur.am-ի  հետ զրույցում ասաց Զանգակատուն գյուղի գյուղապետ Էմին Սահակյանը. «Արման Թադևոսյանը գյուղի դպրոցի աշակերտ էր, սովորում էր 12-րդ դասարանում: Ապրում էր հոր և տատիկի հետ»:

Ըստ գյուղապետի՝ Արմանը երկու տարի սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, այս տարի հոկտեմբեր ամսից տեղափոխվել է գյուղի հիմնական դպրոց. «Նորմալ ընտանիք են, իրանք աշխատում` իրենց կարիքները հոգում են»:

Էմին Սահակյանի հավելմամբ՝ Արմանը ընկերասեր երիտասարդ էր. «Ոչ մի արտասովոր բան նրա մոտ չենք նկատել»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս