Ադրբեջանում սկսել են հաճոյանալ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Ադրբեջանցի գորգագործ Դագլար Սաֆարովը Թրամփի համար իր պատկերով գորգ է պատրաստել, փոխանցում է Vesti.az-ը:
Գորգն ուղարկվել է շնորհավորական նամակի հետ:
Հաղորդվում է, որ ադրբեջանցին սկսել է պատրաստել գորգը դեռևս նոյեմբերին: Նա դրանից առաջ գորգեր է պատրաստել նաև տասնյակ այլ պետական գործիչների համար: