
ԱՄՆ ընտրված փոխնախագահ Մայք Փենսը Քեն Նահիգիանին նշանակել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային կառավարության գործադիր տնօրեն:
Նա կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով Սպիտակ տանը կզբաղեցնի Թրամփի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«Ընտրություններից հետո Նահիգիանի դերը բարձրացել է: Նրա պարտավորությունների մեջ է մտնելու ոչ միայն նորընտիր նախագահի հետ համագործակցությունը, այլ նաև մեր ադմինիստրացիայի պաշտոնական անձանց համար լսումների կազմակերպումը: Անցումային գործընթացը Նահիգիանի հուսալի ձեռքերում է»,-ասել է Դիրբորնը: