
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կալինինգրադից «Իսկանդեր»-ները չեն հանվի մինչդեռ ՆԱՏՕ-ի հրթիռները գտնվում են Եվրոպայում:
«Դա բարդ հարց է: Անհնար է այդ համակարգերը հանել Կալինինգրադից՝ չիմանալով, թե արդյոք հակառուսական հակահրթիռային համակարգերը կհանվեն եվրոպական մայրցամաքից»,-հայտարարել է Պեսկովը:
Խոսքն «Իսկանդեր-Մ» շարժական հրթիռային համակարգերի մասին է: Բալթյան մի շարք երկրներ հայտարարել են, որ նման գործողությունները սրում են իրավիճակը: