Ամեն ինչ ժամանակավոր է, իրերը նույնպես, որոնք մենք օգտագործում ենք: Սակայն մաշված իրերին կարելի է նոր կյանք հաղորդել և շարունակել օգտագործել դրանք:
Քերծվածքներ, պատռվածքներ կաշվե իրերի վրա, դրանցից կարելի է ազատվել ՝ օգտվել այս խորհուրդներից.
Պարզվում է, որ եղունգների լաքի կամ սուպեր սոսինձի օգնությամբ այդ խնդիրը հեշտությամբ լուծվում է:
1. Լաքը կամ սուպեր սոսինձը քսեք պատռված մասին,
2. Քսված հատվածը պահեք 3-4 րոպե, որպեսզի կաշին լավ կպնի,
3. Եթե քերծվածք է մնում, ևս մեկ անգամ սուպեր սոսինձ քսեք, ապա այդ գույնի ներկ քսեք:
Խորը քերծվածքը կարելի է հեռացնել ոսկի օգնությամբ:
1. Տաքացրեք ոսկը կամ պարաֆինը, քսեք վնասված մասին,
2. Երբ ոսկը չորանա, լավ մաքրեք շորով և մաքրեք կոշիկի համար նախատեսված կրեմով:
Կաշվե կահույքը, ցավոք, ևս վնասվում է: Այն վերանորոգելու համար անհրաժեշտ է՝
1. Քերծվածքի վրա ձիթապտղի յուղ քսեք,
2. Թողեք, որ այն ներծծվի:
Կաշվե կոշիկի քերծվածքները կարելի է հեռացնել վազելինի կամ գլիցերինի օգնությամբ: