
Հունվարի 22-ին, ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մնջոյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տան դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1962 թ. ծնված Հ. Գ.-ի դին: