Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թիվը հասել է 9-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվելու հետեւանքով տուժածների թիվը հասել է 9-ի, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

«Ժամը 17.00-ին կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրեց, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացի Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը», – այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԻՆ-ից:

Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը (5 տուժած)՝ միջին ծանրության:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 22-ին` ժամը 14.27-ին, ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

«Mercedes-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով (պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին) միկրոավտոբուսը շրջվել է:




Լրահոս