Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան Facebook-ի էջը։
Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը: