
ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կարդացել է նամակը, որն իրեն Սպիտակ տան Օվալաձև սենյակում թողել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես մտա Օվալաձև սենյակ և այնտեղ հիանալի նամակ տեսա նախագահ Օբամայից»,-հայտարարել է Թրամփը՝ ընդգծելով, որ նամակի բովանդակությունը չի հնչեցնի:
ԱՄՆ հեռացող նախագահի կողմից աշխատասեղանկի դարակում թողած նամակը հին ավանդույթ է: Նամակի բովանդակությունը գիտեն միայն հեղինակն ու հասցեատերը:
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը հունվարի 20-ին: Նույն օրը նա մի շարք հրամանագրեր ստորագրեց: