Լավրովին ԼՂ հակամարտության մասին սադրիչ հարց տված ադրբեջանցի լրագրողին հեռացրել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական Lider TV-ի լրագրող Անար Հասանովը հեռացվել է աշխատանքից ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին ԼՂ հակամարտության մասին սադրիչ հարց տալու համար:

Ադրբեջանական «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ լրագրողը հաստատել է, որ իրեն հեռացրել են աշխատանքից:

Նրան աշխատանքից հեռացրել են Լավրովին տված այն հարցի համար, թե «ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումը՝ «օկուպացված տարածքներում» ահաբեկչական օպերացիայի սկզբի դեպքում, արդյոք Մոսկվա աչք կփակի կամ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին»: Այդ հարցին Լավրովը պատասխանել է. «Դա միայն Ադրբեջանի ներքին գործը չէ»:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա հեռացումը պահանջել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ում խոսքով՝ այդ հարցը կարող է վատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:




Լրահոս