
Ազգությամբ հայ 46-ամյա Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ, որն Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է, փոխանցում է Rusarminfo-ն:
«Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռնուհին՝ Գլեդիս Բերեջիկլյանը, դարձել է առաջին կին վարչապետը Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունից»,-հայտնել է Ավստրալիայի հայկական Ազգային կոմիտեն:
Նահանգի նախկին վարչապետ Մայք Բեյրդի պաշտոնաթողությունից Գլեդիսը միակ թեկնածուն էր: Վարչապետի պաշտոնը նա կստանձնի մինչև 2019թ. հաջորդ ընտրությունները: