
Ստրասբուրգում այսօր իր աշխատանքն է սկսում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական ձմեռային նստաշրջանը:
Ինչպես հայտնում է Վեհաժողովի մամուլի ծառայությունը, ներկայիս նստաշրջանի ընթացքում կանցկացվեն ԵԽԽՎ նախագահի և փոխնախագահի, ՄԻԵԴ-ի դատավորների ընտրությունները: Խորհրդարանականները կքննարկեն Բուլղարիայում նախագահական ընտրությունների համար մոնիթորինգային արդյունքների զեկույցներն ու Մակեդոնիայի խորհրդարանական ընտրությունները:
Հունվարի 24-ին ԵԽԽՎ պատգամավորների առջև ելույթ կունենան Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հունվարի 25-ին՝ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:Ինչպես նաև կքննարկվեն Եվրոպայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա հարձակումը, Գազայի հումանիտար ճգնաժամը, Ուկրաինայում դեմոկրատական ինստիստուտների ձևավորումն ու այլ հարցեր:
Նստաշրջանը կավարտվի հունվարի 27-ին: