
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հաջորդ շաբաթ հավաքական աղոթք կազմակերպել անձրևի համար: Այս մասին ասվում է միապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բոլորը պետք է ապաշխարեն և վերադառնան Աստծուն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ նման աղոթք է եղել նաև ԱՄԷ-ում, որտեղ անձրև չէր եկել անցյալ ձմռանից: Հանգստյան օրերին երկրի հյուսիսում ոչ մեծ քանակությամբ տեղումներ են գրանցվել: