Աստանայում Սիրիայի և Մերձավոր Արևելքի ապագայի հարցով բանակցություններ են ընթանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր մեկնարկել են Սիրիայի և Մերձավոր Արևելքի ապագայի հարցով բանակցությունները: Հանդիպումն ընթանում է Rixos հյուրանոցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր թեման, որն առաջին հերթին պետք է լուծեն Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչները, հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու քաղաքական գործընթացի առաջխաղացումն է: Կողմերը աշխատում են նաև վերջնական փաստաթղթի ընդունման շուրջ:

Բանակցություններին ընդհանուր առմամբ մասնակցում է 7 պատվիրակություն/ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը, դեկտեմբերի 29-ի հաշտեցման համաձայնագրի երկրները (Ռուսաստան, Թուրքիա, Իրան), Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան և Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Կրոլը՝ որպես դիտորդ:




Լրահոս