Որ փուլում են Ալեքսանդր Արզումանյանի բանակցությունները կուսակցությունների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ-ն դեռևս շարունակում է կոնսուլտացիաներ անցկացնել տարբեր քաղաքական ուժերի հետ: Կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կոնսուլտացիաներ դեռ ընթանում են, և վերջնական որոշումը կկայացվի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:

Հարցին` շատ են այն ուժերը, ում հետ ընթանում են կոնսուլտացիաներ, Արզումանյանը նշեց, որ ընդհանրապես քաղաքական ուժերը միմյանց հետ մշտապես քննարկումների և բանակցությունների մեջ են: Դիտարկմանը` տեղեկություններ տարածվեցին, թե այն ուժը, որին միանալու եք ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորելիք դաշինքն է լինելու, Արզումանյանը հստակ պատասխան չտվեց` նշելով, որ չի ցանկանում մեկնաբանել մամուլի հրապարակումները, քանի որ հաճախ մարդիկ երազ են տեսնում և որոշում ներկայացնել դա:

Արզումանյանի խոսքով, երբ վերջնական որոշումը կայացվի, ապա համապատասխան հայտարարությունը կլինի:




Լրահոս