
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվել է Պեդրո Ագրամունտը: Այդ պաշտոնում Ագրամունտն առաջին անգամ ընտրվել էր 2016թ.՝ փոխարինելով Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Անն Բրասսերին:
«Միակ թեկնածուն էր, ով առաջադրվել է այդ պաշտոնին: Բացի այդ, մենք այլընտրանք չենք տեսնում»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորներից մեկը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հունվարի 23-27-ը: