Երեկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է Սեյրան Օհանյան- «Համախմբում»- «Երրորդ Հանրապետություն»-ՀԴԿ դաշինքին միանալու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում Հայրիկյանը հայտնեց, որ ԱԻՄ-ականներից երկուսն այս որոշմանը դեմ են եղել:
«Իհարկե, սա այն դաշինքը չէ, որ մենք էինք կամենում: ԱԻՄ ներկայացուցչական խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ չէր, ասում էր՝ սա այն դաշինքը չէր, որ երազում էինք, սպասենք և միասին դաշինք ստեղծենք: Սակայն սպասելու ժամանակ չկա, նույնիսկ հիմա մենք պետք է սովորականից ավելի արագ աշխատենք»,- նշեց նա` հավելելով, որ 19 կողմ ձայն է եղել, 2 դեմ:
Հայրիկյանը նշեց նաև, թե շարունակելու է աշխատել և ներսում եղած փոքր տարաձայնությունները դրան ամենևին չի խանգարի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան