Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) խաղի կանոննե՞ր է խախտել. Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը «թիրախավորվել է». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «ՍԱՍ»-ում ստուգումների հրահանգը իջեցվել է ամենաբարձր մակարդակով, ընդ որում, հրահանգված է ստուգել «ամենայն մանրամասնությամբ եւ խստորեն»:

Միաժամանակ հարկային մարմիններին հրահանգված է գաղտնի պահել ստուգումների հետ կապված բոլոր մանրամասները՝ թե կոնկրետ ինչն են ստուգում, ինչ են հայտնաբերել եւ այլն: Նկատենք, որ Սասի Արտակը համարվում է Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից մեկը. նա գործում է Ս. Սարգսյանի անվտանգության թիվ մեկ պատասխանատու, գեներալ Վաչիկ Ղազարյանի անմիջական հովանու ներքո: Կարելի է ենթադրել, որ առաջիկա ԱԺ ընտրություններին Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ցուցակով առաջադրվել պատրաստվող Արտակ Սարգսյանը ներիշխանական խաղի կանոններ է խախտել, եւ հարկային այս ստուգումները հենց դրա հետեւանքն են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս