«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. նորեկները կլինեն Կարեն Կարապետյանի նշանակած նախարարները, նաեւ նրա մեկ դյուժին օգնականներն ու խորհրդականները: Իսկ ինչո՞ւ էներգետիկայի նախարար, երբեմնի վարչապետ Արմեն Սարգսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանն այդպես էլ չանդամագրվեց ՀՀԿ-ին՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին: «Երեւի նա լրացրեց այն «ստանդարտը», որի առնչությամբ Կարապետյանն ասել է` պարտադրանք չկա»:
Ի դեպ, ոչ միայն Աշոտ Մանուկյանը, այլեւ Արմեն Դարբինյանը բավականին լուրջ ազդեցություն ունեն էներգետիկ ոլորտի վրա. բանն այն է, որ ՀԷՑ-երի մարկետինգը նա է իրականացնում: Եվ եթե սրան էլ հավելենք, որ Սամվել Կարապետյանը նաեւ Ղարաբաղի ՀԷՑ-երն է գնել, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում Արմեն Դարբինյանի մասով, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի առաջին վարչապետն արհեստավարժների կառավարությունում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: