ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ` ԱԶԳԻՍ ԴԵՄԵրեկ ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հիշել է երեք տարվա վաղեմության ՀՀԿ-ական «երգը». «Տեղի ունեցած ցավալի, անընդունելի եւ խիստ վտանգավոր իրադարձությունները երեւան հանեցին վրեժխնդրության եւ քաղաքական նիհիլիզմի այնպիսի չափաբաժին, որը հասարակությանը կանգնեցրեց պառակտման եզրին»: Իսկ չարացածությունն էլ գլուխ է բարձրացել ոչ թե հանրապետականների գեշ խասիաթի, այլ ամեն ինչի պատճառով`  ընտրական համակարգի, քաղաքական ուժերի, մամուլի: Իր ելույթը նժդեհական պատգամավորն ավարտել է «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» խոսքերով: Նրա ընկեր Կարեն Ավագյանն էլ ասել է, որ այս քառօրյան մեկնարկեց մեքսիկական վատագույն սերիալների տրամաբանությամբ: Արդեն բոլորին հոգնեցրած սյուժետային գիծը` «մանդատը սիրում է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը` ուրիշին» վերակենդանացվեց նոր պաթոսով եւ շեշտադրումներով։ Կարեն Ավագյանի երեւակայությունը զարմանալի էրոտիկ ֆանտազիաներ է մոգոնել. «Ֆիլմում հայտնվել է նոր դրական հերոս` կոալիցիոն հռչակագիրը, եւ Րաֆֆի Հովհաննիսյան-մանդատ զույգը վերածվել է հիրավի սիրային եռանկյունու»:  Իսկ  վերջում ամեն ինչ ավարտվում է ՀՀԿ-ի սիրելի գործով` ուտելով. «Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական խանդի հողի վրա վերջնականապես կորցնում է քաղաքական տրամաբանության վերջին նշույլները: Պարբերաբար կրկնում է, թե իրեն մանդատ պետք չի, հետո խանգարվում ու կարծում է, որ մանդատն ուտելու համար է»: Ապա Կարեն Ավագյանն անցել է Ռոբերտ Քոչարյանի բառապաշարին. «Իսկապես, վատ ընդդիմությանը մանդատն է խանգարում»: ՄԱՐՏԻ ՄԵԿԻՑ «ՉԴԱՍԵՐ»«Ուղիղ 3 տարի առաջ մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանվեցին մեր 10 համաքաղաքացիները: Նրանք սպանվեցին այն բանի համար, որ հայտնվել էին խաղաղ ցուցարարների եւ ուժային կառույցների, այդ թվում հակասահմանադրական ձեւով քաղաքականության մեջ ներքաշված բանակի դիմակայության գծի վրա»,-այս մասին նշված է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունում, որը պետք է հնչեր այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ նիստում, սակայն այն չի հնչել, քանի որ «Ժառանգությունը» երկուշաբթի լքել էր խորհրդարանի դահլիճը: Նա նշել է, որ վարչախումբը ոչ մի դաս չի քաղել մարտի 1-ից: Ավելին, գրեթե սպառնում են նոր մարտի 1-ով, ինչը այս անգամ թույլ չեն տալու: ՔԱՇՎԱՆՔՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Արսեն Աբրահամյանին` ԱԺ նախագահի եղբորորդուն, նշանակել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ: NEWS.am-ի աղբյուրներն ասել են, որ նշանակման առթիվ Արտաշատի բաժնում ասել են, թե` «հացներս կերանք»:




Լրահոս