ՀՅԴ-ի ցուցակը․ Շիրակում «Դաշնակցությանը» կներկայացնեն բժիշկները. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ:

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրիի ինֆեկցիոն եւ  հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը: Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաեւ Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը  եւ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս