
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Արզնի – Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Բաղրամյանի, Աշտարակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն