![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/100384.jpg)
ՀՀԿ-ին իր անդամակցությունը կասեցրել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ Գայանե Սողոմոնյանի ամուսինը՝ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձից հետո հայտարարեց նրա կողքին կանգնելու մասին եւ կղեկավարի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Ենթադրվում է, որ Գայանե Սողոմոնյանի այս քայլը պայմանավորված է ամուսնու քաղաքական ուղղվածության հետ: