ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց թվում՝ Տրանս-Խաղաղօվկիանոսյան համագործակցությունից դուրս գալու մասին հրամանագիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Հրամանագրի ստորագրման կարճ արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան Օվալաձև սենյակում լրագրողների ներկայությամբ:
Առևտրային համաձայնագիրը ենթադրում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրանքների և ծառայությունների համար մաքսային տուրքերի լրիվ չեղարկում: Համաձայնագիրը ստորագրվել է Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Կանադայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պերուի, Սինգապուրի, Չիլիի և Ճանպոնիայի միջև:
Թրամփը մինչ ԱՄՆ նախագահ ընտրվելը բազմիցս հայտարարել էր այդ համագործակցությունից հրաժարվելու մտադրության մասին: Ստորագրելով հրամանագիրը՝ նա իր գործողությունները բնորոշել է որպես «հրաշալի բան` ամերիկացի աշխատավորների համար»: