Սկանդալային ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը վճարել է բոլոր տուգանքները, որոնք նշանակվել էին Սավելովի շրջանային դատարանի կողմից ադմինիստրատիվ խախտումների համար, փոխանցում է Rusarminfo-ն:
Բաղդասարյանի տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 183 հազար ռուբլի:
Բացի տուգանքներից, նա պետք է 600 ժամ հարկադիր աշխատանք կատարի:
Ներկայումս դատարան Մառա Բաղդասարյանին վարորդական իրավունքից ցմահ զրկելու մասին հայց է ներկայացվել: