Հունվարի 23-ին Հաագայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ հոլանդական կողմը`Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Յան Կլեյվեխ դը Զվանը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Նիդերլանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը:
Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության և անվտանգության վրա։
կատարվեց նաև միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու դրանցում հոլանդական կողմի՝ որպես ավանդական աջակցի մասնակցության շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերին:
Փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ – ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության ազդեցությունը դրանց վրա:
Հոլանդական կողմի խնդրանքով, ԱԳ փոխնախարար Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները: