Որ կուսակցությանն է միանալու ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատել է, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել` հավելելով, որ մնալու է քաղաքականության մեջ:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ Հովիկ Աբրահամյանը կմիանա իր խնամի Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ կհավաքվեն այնպիսի ՀՀԿ-ականներ, որոնք ֆինանսական մեծ ռեսուրսներ ունեն և որոնց քայլն իսկական շոկ է առաջացնելու քաղաքականությունում:

Հ. Գ. Այսօր ՀՀ նախկին վարչապետի ծննդյան օրն է:




Լրահոս