Կարեն Կարապետյանը Դմիտրի Մեդվեդևի հրավերով Մոսկվայում է. ինչ կքննարկեն երկու երկրների վարչապետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Կարեն Կարապետյանը Մոսկվա է ժամանել Դմիտրի Մեդվեդևի հրավերով:

ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում կլինեն առևտրա-տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտներում ռուս-հայկական համագործակցությունը, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Ինչպես ակնկալվում է, հատուկ ուշադրություն կհատկացվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրացիոն համագործակցությանը:

Բանակցությունների արդյունքով պլանավորվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր ստորագրել, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը:




Լրահոս