Ֆինանսավորումը հաշվի առնելով` պարամետրերը չափազանց մեծ են. Սվիտալսկին` ընտրություններին տեսախցիկների տեղադրման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսեց նաև ԱԺ ընտրություններին իշխանություն-ընդդիմություն 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, մասնավորապես՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրմանը:

«2016թ. ամենամեծ ձեռքբերումը համարում եմ նույնականացման սարքավորումները, որոնք հնարավոր եղավ ունենալ ՄԱԿ-ի շնորհիվ: Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա մրցույթին մասնակից հայտատուն առաջարկել է պահանջկոտ պարամետրերի դիմաց գին, մինչդեռ այդ պարամետրերը չափազանց մեծ են՝ առկա ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես չափավոր լավատես եմ, որ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի բոլորի համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք արդեն իսկ գիտենք, որ լուծումը 100 տոկոսանոց, կատարյալ չի լինի, որ ամեն ինչ արված է, որ որեւէ սողանցք չմնա: Մեր տեսանկյունից, ամեն դեպքում, պետք  է գնալ դրա իրագործմանը, անգամ, եթե այն կատարյալ չէ»,-ասաց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս