Հստակ հրահանգների դեպքում կարելի է խուսափել ցանկացած դժվար իրավիճակից:
Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել , եթե ընկել եք մետրոյի երկաթգծերի վրա:
Մի փորձեք ինքնուրույն դուրս գալ
Հարթակի ներքևում կա կոնտակտային ռելս, որից կարելի է ուժեղ հոսանքի հարված ստանալ:
Եթե չի երևում գնացքը, վազեք
Եթե չեք տեսնում գնացքը և չեք լսում ձայնը, ապա բարձրացեք և վազեք մինչև այն վայրը, որտեղ կկանգնի առաջին գնացքը: Այդ վայրը նշված է սև-սպիտակ գծով:
Եթե գնացքը մոտենում է, անհրաժեշտ է պառկել ռելսերի մեջտեղի հատվածում
Անհրաժեշտ է պառկել և գլուխը փակել ձեռքերով: Այդպես հավանականությունը քիչ կլինի, որ գնացքը կվնասի ձեզ:
Ինչ անել, եթե մարդն ընկել է ռելսերի վրա ձեր աչքի առջև
Անմիջապես հայտնեք այդ մասին հերթապահին կամ դիսպետչերին: Ինչպես նաև կարելի հայտնել մետրոյի ցանկացած աշխատակցի: Մի փորձեք ցատկել և փորձել օգնել նրան, քանի որ ներքևում գնտվում է բարձր ճնշմամբ ռելսը: Եթե ձեզ չի հաջողվել կապ հաստատել հերթապահի կամ մետրոյի աշխատակցի հետ, կարելի է փորձել «Կանգնի՛ր» ազդանշանը՝ ձեռքի շրջանաձև շարժումով:
Եթե ռելսերի վրա ձեր իրերն են
Այդ դեպքում նույնպես պետք չէ փորձել ինքնուրույն հանել: Հերթապահը ձեզ կօգնի, անհրաժեշտ է միայն հայտնել այդ մասին: