
Քուվեյթում կատակերգական ծրագրի հաղորդավարն իր հյուրին այրել է ուղիղ եթերում, փոխանցում է NTV-ն:
Ինչպես հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հաղորդավար Յասիմ Ռաջաբը մարտահրավեր է նետել իր հյուրին շոուի սկզբում՝ նրան ներկայացնելով որպես «Ինստագրամում ամենաաղմկոտ անձ»:
Դրանից հետո հաղորդավարը իր «զոհին» այրել է, սակայն նույն վայրկյանին նկարահանող խումբը հանգցրել է կրակը: Յութուբում տեղակայված տեսանյութը սկսվում է նախազգուշացումից, որ պետք չէ նույնը կրկնել: Ինչպես նաև հաղորդվում է, որ տեսագրելուց առաջ հյուրին նախազգուշացվել է այդ մասին, նա հատուկ պաշտպանիչ նյութով է պատված եղել, սակայն համացանցում այդ տեսագրությունը քննադատության է արժանացել: