Մեդվեդևը պատմել է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-հայկական բանակցությունները պետք է նպաստեն երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանն ու երկու ժողովուրդների միջև առավել հարմար շփմանը: Այս մասին այսօր Մոսկվայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ձեր այցին մի շարք փաստաթղթեր են նախապատրաստվել: Հուսով եմ, որ բանակցությունները կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանն ու մարդկային շփումների հարմարավետությանը»,-ասել է Մեդվեդևը:

Մեդվեդևը հանդիպման սկզբում նշել էր, որ Հայաստանին ներմուծումն աճել է 70%-ով:




Լրահոս