![](https://armlur.am/wp-content/uploads/2016/07/123115-Soccer-Real-Madrid-James-Rodriguez-PI-JE.vresize.1200.675.high_.10.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առաջիկա խաղերին չի կարող հույսեր կապել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ:
Radio Caracol-ն հայտնում է, որ Խամեսը ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք, որի պատճառով էլ բաց է թողել Արքայական ակումբի հերթական մարզումը:
Նախնական տվյալներով, կոլումբացին խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ: Հավելենք, որ վերջերս վնասվածք էին ստացել նաև բրազիլացի պաշտպան Մարսելոն և խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: