Էրդողանը վավերացրել է թուրք-ադրբեջանական տեխնիկական համագործակցության արձանագրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի, այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, Հնդկաստանի և Հարավային Կորեայի հետ տարբեր ոլորտներում ստորագրած արձանագրությունների մանրամասները:

Մասնավորապես նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է 2016թ. մարտի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված արձանագրությունը` տեխնիկական ոլորտում համագործակցելու վերաբերյալ: Դրանով նախատեսվում է ավելի զարգացնել և խորացնել թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները տեխնիկական համագործակցության միջոցով:

Նշյալ արձանագրությամբ Թուրքիան ստանձնում է Թյուրքական համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) Բաքվի գրասենյակի ծրագրերը ֆինանսավորելու հարցը: Բացի դրանից TİKA-ի Բաքվի գրասենյակը իրականացնելու է մի շարք կրթական, տեխնիկական, առողջապահական, տուրիստական ծրագրեր: Այդ ծրագրերի համակարգմամբ նաև զբաղվելու է Ադրբեջանի Էկոնոմիկայի նախարարությունը:

Թուրքիան պարտավորվում է նաև փորձի փոխանակման և համապատասխան կադրեր պատրաստելու նպատակով Ադրբեջան գործուղել տարբեր ոլորտների մասնագետներ:




Լրահոս