
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիի նոր պայմանագիրն արդեն պատրաստ է: Sport.es-ը հայտնում է, որ առաջիկա ժամերին կատալոնական ակումբը նրան գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ առաջարկություն կանի:
Ֆուտնոլիստին կառաջարկեն 5 տարվա պայմանագիր և հաստատուն աշխատավարձ: Ավելի վաղ ակումբի նախագահ Բարտոմեուն հայտարարել էր, որ պատրաստ է Մեսսիին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: