«Մարմնիս միջից մի 38 հատ բեկոր հանել են, մի էդքան էլ մնացել ա». ինչ է պատմում ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող` վարորդ Վահե Աթայանը, ստացել է բեկորային վնասվածք մարմնի տարբեր հատվածներում, մասնավորապես ՝ ոտքերի շրջանում:

Նշենք, որ Վահեն երրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 54 հազար հաշմանդամության զինվորական կենսաթոշակ:

ArmLur.am-ի հետ զրույցում Վահե Աթայանը պատմեց, որ ծառայել է Թալիշում, վիրավորվել`  ապրիլի 2-ին:

«Ամբողջ մարմինս վնասվել է, բայց հիմնականում ոտքերս են, մասնավորապես աջ ոտքսիս հետ խնդիր ունեմ: Թաթս չեմ կարողանում շարժել, քանի որ ներվը կտրված է»,-ասաց նա:

Արցախից շտապ Վահեին տեղափոխել են  Երևան՝ Կնետրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ շուտափույթ ենթարկվել է վիրահատության: Շուրջ երկու ամիս ստացիոնար բուժում է ստանում զինվորական կլինիկայում, ապա այնտեղից զորացրվում է հայրենի գյուղ` Արտավան, որտեղ սրտի թրթիռով նրան էր սպասում ողջ գյուղը:

Աթայանների ընտանիքը ՀՀ պաշտպանության նախարարությունից մինչ օրս ստացել է ընդամենը 2 հարյուր հազար դրամ:

«Մարմնիս միջից մի 38 հատ բեկոր հանել են, մի էդքան էլ մնացել ա: Դրանք էլ ժամանակի ընթացքում  էլի….: Աջ ոտքիս ներվի հետ կապված ահագին խնդիրներ կան»,- նշեց նա:

Աթայանների ընտանիքում աշխատող ուժը միայն մայրն է, ով աշխատում է դպրոցում՝ ուսուցչուհի: Բնակարանը  գազաֆիկացված չէ, ունի կոսմետիկ վերանո- րոգման կարիք:

Այս լավատես երիտասարդը չնայած վաղաժամ իրեն բաժին հասած դժվարություններին, փորձում է մի կողմ թողնել անցյալի վատ հուշերը, սակայն այն միշտ զգացնել կտա իր մարմին մեջ մնացած բեկորները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս