Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։
Արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔՒ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։

Մեկ այլ հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Վահագն Ջիվանյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Բաժնի պետ է նշանակվել Արտակ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։




Լրահոս