Զինծառայող Գուրգեն Սարգսյանին քիչ առաջ Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխել են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին ArmLur.am-ին հայտնեցին Ստեփանակերտի հոսպիտալից, նշելով, որ նրա վիճակը ծանր է:
Հավելենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով: