«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է Հովիկ Աբրահամյանին ընդգրկել իր դաշինքի կազմում։ Մեզ հաջողվեց պարզել, որ մինչ Հովիկ Աբրահամյանի՝ երեկ կատարած հայտարարությունը երկու օր շարունակ ամենաբարձր մակարդակով քննարկումներ են գնացել, և երեկ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո վերջնական հստակություն է մտել։ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հրաժարվում է մտնել Հովիկ Աբրահամյան-Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան-ՀՀԿ հարաբերությունների մեջ։ Գագիկ Ծառուկյանը, որոշել է իր փեսային՝ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին իր դաշինքի ցուցակով Ազգային ժողով տանել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: