Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կմասնակցի երկո՞ւ շարասյունով. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Թեեւ թվում է, որ աշնանը նոր կառավարության ձեւավորումով եւ ՀՀ նախագահի աշխատակազմում փոփոխություններով տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ որոշակի պայմանավորվածություն, ըստ որի, վերջինս ուղղակի չի խառնվելու ՀՀ ԱԺ ընտրությունների գործընթացին, սակայն արագ ընթացող գործընթացները բավականին ոչ միանշանակ են:

Տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանը երկու շարասյունով է մտնում նախընտրական քաղաքական դաշտ: Առաջինը դա Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, լայն դաշինքն է, որտեղ կուտակվում են այն օլիգարխները, որոնք շատ լավ էին ապրում Ռ. Քոչարյանի օրոք եւ որոշակի դժգոհություն կամ նեղացածություն ունեն Սերժ Սարգսյաննից:

Երկրորդ շարասյունը Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան շարասյունն է, որտեղ կենտրոնանում են Ռոբերտ Քոչարյանի հետ մոտիկ հարաբերություններ ունեցող նախկին պաշտոնյաները:

Կա կարծիք, որ մոտ ժամանակներս պաշտոնյաների շարասյունը կմիանա օլիգարխների շարասյանը: Սակայն չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին կմասնակցի այդ երկու շարասյուններով, եւ եթե պաշտոնյաների դաշինքը կարողանա անցնել 5 տոկոսի սահմանագիծը, ապա արդեն խորհրդարանում այդ երկու ուժերը միմյանց հետ կփորձեն կոալիցիա ձեւավորել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս