
Այսօր մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային գրասենյակի նախկին ղեկավար Սուրիկ Խաչատրյանը մտադիր է լքել հարազատ կուսակցության շարքերը: Ըստ նույն հրապարակումների՝ Ս. Խաչատրյանը ցանկություն է հայտնել միանալ հունվարի 17-ին քաղաքականություն վերադարձած ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող «Ծառուկյան» դաշինքին:
Որքանով են իրատեսական այս լուրերը, ArmLur.am-ը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից:
-Պարո′ն Խաչատրյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ Դուք մտադիր եք լքել ՀՀԿ-ն…
-Դրանք Ձեր ենթադրություններն են:
-Այսինքն՝ չկա՞ նման բան, նեղացած չե՞ք Ձեր կուսակցությունից:
-Ո′չ:
-Խորհրդարանական ընտրություններին սատարելո՞ւ եք Ձեր կուսակցությանը:
-Այո′, իհարկե: Անպայմա′ն սատարելու եմ: Մնալու եմ ՀՀԿ-ում:
Զրուցեց Տաթեւ Հարությունյանը