
Չնայած մամուլը ողողված է նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի` կուսակցությունից դուրս գալու մասին լուրերով, սակայն ՀՀԿ գրասենյակում դեռ այդպիսի դիմում չեն ստացել: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը խորհուրդ տվեց չանհանգստանալ` դիմումը ստանալուն պես, կտեղեկացվի:
Թադևոսյանը նշեց, թե ոչ միայն Հովիկ Աբրահամյանից, այլև ՀՀԿ-ականներից որևէ նման դիմում չկա: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից` մնալով քաղաքականության մեջ: