ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր մի քանի կառավարական հրամանագրեր կստորագրի՝ ուղղված Սիրիայից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի 6 երկրներից ներգաղթի ժամանակավոր սահմանափակմանը, փոխանցում է Reuters-ը:
Այս մասին հայտնել են Կոնգրեսում միգրացիայի հարցերով փորձագետներն ու աղբյուրները:
Ինչպես նաև հաղորդվում է, որ ժամանակավորապես կսահմանափակվեն ամերիկյան վիզաների տրամադրումն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իրաքը, Իրանը, Լիբիան, Սոմալին, Սուդանն ու Եմենը:
Associated Press-ի հաղորդմամբ՝ այդ միջոցները կներառեն սահմանին վերահսկողության ուժգնացումը: