Beeline-ը Հայաստանում հայտարարել է, որ այսօր 8 երկրներից ժամանած 24 հաղթող թիմերը մրցելու են Երևանում կայանալիք «Eurasia Mobile Challenge» մրցույթի եզրափակչում:
Մրցույթին գրանցված հայաստանյան երիտասարդ ձեռներեցների 58 թիմերից տեղական հանձնաժողովն ընտրեց երեք լավագույններին, որոնք հանդես կգան Երևանում կայանալիք տարածաշրջանային կիսաեզրափակիչում։ Հայաստանում հաղթող թիմերն են` «Earlyone», «Terreva» և «Certifire»:
Տարածաշրջանային եզրափակչից հետո երեք հաղթող թիմերը կներկայացնեն Եվրասիան Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 27-ից մինչև մարտի 2-ը Բարսելոնում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: