![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/230743059.jpg)
Ռուսական իշխանությունները միջազգային հետախուզություն են հայտարարել հազարավոր մարդկանց նկատմամբ, ովքեր մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ: Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳՆ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը:
Հետախուզվողների թվում է եղել ՌԴ քաղաքացի, ով սպառնացել է պայթեցնել Հայաստանի պետական կառույցները:
«Կիպրոսի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է ՌԴ քաղաքացին, ով սպառնացել է պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի պետական համարվող օբյեկտները»,- «Իզվեստիա» թերթի հետ զրույցում ասել է Պրոկոպչուկը:
Նրա խոսքով՝ Ինտերպոլն ու Ռուսաստանն առավել մեծ ուշադրություն կհատկացնեն իրենց նպատակներով համացանցն օգտագործելու՝ ահաբեկիչների փորձերի դեմ պայքարին: Կողմերը համաձայնության են եկել էլեկտրոնային փոստերը, վիդեոալիքներն ու կայքերը ստուգելու շուրջ: