Կողմերը կարող են սխալվել իրենց հաշվարկների մեջ և սկսել պատերազմել. Թոմաս դե Վաալը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Հայաստանի և Ադրբեջանի լեռներում եղանակի տաքացման հետ Ղարաբաղի հարցով մի խումբ փորձագետների և գիտնականների մոտ հարց է ծագում. «արդյո՞ք պատերազմ կլինի»: 2016թ.-ը վատ տարի էր, իսկ 2017-ը կարող է էլ ավելի վատը լինել: Այս մասին գրում է բրիտանացի լրագրող, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:

Նա հիշեցնում է, որ 2016թ. ապրիլին մինչև 200 հայ և ադրբեջանցի զոհվեց, և լարվածությանը հաջորդեց դիվանագիտական ակտիվությունը: Սակայն վերջին 6 ամսվա ընթացքում նախապես կնքված գործարքն աստիճանաբար խափանվեց: ԼՂ-ում իրավիճակը, նրա խոսքով, անցավ անբարեխիղճ փոխադարձ մեղադրանքների:

Հեղինակը հիշում է Բենջամին Ֆրանկլինի խոսքն այն մասին, որ «վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»: «Կա մտավախություն այն մասին, որ կողմերը կարող են սխալվել իրենց հաշվարկների մեջ և վերջին հաշվով սկսել պատերազմել»,-գրում է նա:

Դե Վաալը տարածաշրջանը Եվրոպայում «ամենառազմականացված գոտին» է անվանում: «Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսել նոր զենք գնելու համար: Հայաստանն ավելի քիչ է ծախսել, սակայն պահպանում է պաշտպանական մարտունակությունը արտոնյալ գներով ռուսական զենքի գնման շնորհիվ»,-գրում է նա:

Նրա կարծիքով՝ Բաքվի մոտ «գաղթակղություն կա նոր օպերացիա սկսել, որպեսզի վերադարձնի տարածքներն ու ճնշում գործադրի հայկական կողմի վրա»:

Դե Վաալը կարծում է, որ երկու կողմերը գերագնահատում են իրենց կարողությունները, չնայած զենքի վերջին գնումներին. Հայաստանը գնեց «Իսկանդեր»-ներ, իսկ Ադրբեջանը՝ «Երկաթյա գմբեթ»:

Նա հիշեցնում է, որ ռազմական համատեքստից բացի՝ կա  նաև քաղաքական վտանգավոր իրավիճակ. Ադրբեջանում նավթային բումի ավարտն ու ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունները:




Լրահոս