Հիմա այո՞, թե՞ ոչ. ի վերջո, ո՞վ է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականները չեն հստակեցնում, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ով է գլխավորելու իրենց համամասնական ցուցակը: Բանն այն է, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ այդ կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր. «Դեռ չենք քննարկել ցուցակի հետ կապված հարցեր՝ ով է լինելու, ով չի լինելու, ով է լինելու առաջին համարը»: Մինչդեռ ոչ վաղ անցյալում նրանք միաբերան պնդում էին, թե այս հարցը հստակ է. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել էր. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է… Որեւէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը»:

«Ժողովուրդ»-ը Վահրամ Բաղդասարյանին հարցրեց` ի վերջո, ո՞վ է գլխավորելու իրենց ցուցակը: «Որեւէ հիմք չկա, որ ՀՀԿ-ի ցուցակը չգլխավորի ՀՀԿ առաջնորդըե»,- ասաց նա: Իսկ թե ինչու է Շարմազանովը նման հայտարարություն արել, Բաղդասարյանը պատասխանեց. «Քննարկումներն ընթացքի մեջ են, մենք կքննարկենք, լրացուցիչ տեղյակ կպահենք բոլորին: Մենք խորհրդի նիստ դեռ չենք արել, կանենք խորհրդի նիստ հունվարի 26-ին եւ ունենք ժամանակ մինչեւ փետրվարի 6-ը: Շտապելու ոչինչ չունենք, բայց քննարկելու ունենք»:




Լրահոս