Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի և Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբավորումների գործունեության պատճառով ամրապնդել Հարավային ռազմական օկրուգի զորքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ ռազմա-քաղաքական իրադրությունն անկայուն է մնում:
«Հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ ռազմա-քաղաքական իրադրությունն անկայուն է մնում: Դրա վրա բացասական ազդեցություն ունեն առաջին հերթին Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակն ու Հյուսիսային Կովկասի տարածքում միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությունը»,-հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով ՝ անցյալ տարվա ընթացքում Հարավային ռազմական օկրուգի հնարավորությունները մեծացվել են 10%-ով: