
Հունվարի 23-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հարցով կոմիտեն աջակցել է ExxonMobil նավթային ըներության նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնի թեկնածությունը:
Պատասխանելով Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեզի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցին, նավթային ընկերության նախկին ղեկավարը Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը «ողբերգական վայրագություն» է անվանել:
«1915թ. ողբերգական վայրությունները ցավալի խնդիր են մնում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում: Ես պատմական իրադարձությունների ուսումնասիրություն կանցկացնեմ և կսկսեմ բաց երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ տարածաշրջանային կայունության շահերից ելնելով»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Կոմիտեի նիստից հետո «Ամերիկայի հայկական համագումարը» շնորհակալություն է հայտնել սենատոր Ռոբերտ Մենենդեզին բարձրացված հարցի համար: